ՈՒկրաինայի ֆուտբոլի առաջնությունում հերթական գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Տնային խաղում գրավելով «Զարյայի» դարպասը` հայ ֆուտբոլիստը կրկնել է երկրի առաջնությունների ռմբարկուների լավագույն արդյունքը, որը հավասար է քսաներկու գնդակի: Նման արդյունք ժամանակին գրանցել են երկու ֆուտբոլիստ` Շացկիխն ու Ռեբրովը: Սակայն, ի տարբերություն այս ֆուտբոլիստների, Մխիթարյանը հնարավորություն ունի բարելավելու ցուցանիշը, քանի որ մինչև ՈՒկրաինայի առաջնության ավարտը դեռևս վեց խաղ կա:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ